ՄՄերի Եգորյան

Հաշտ ու համերաշխ՝ մի «բնակարանում»

Հաշտ ու համերաշխ՝ մի «բնակարանում»

Երևանի կենդանաբանական այգում մի «բնակարանում» հաշտ ու համերաշխ ապրում են ցանցային պիթոնն ու կարմրականջ, կասպիական և ճահճային կրիաները։ Մեր պիթոնը հյուր է եկել Մոսկվայի կենդանաբանական այգուց։ Սնվում է կրծողներով, իսկ բնության մեջ կարող է սնվել տարբեր տեսակի ողնաշարավոր կենդանիներով։

Ցանցանախշ պիթոններն իրենց անվանումն ստացել են մաշկի վրա առկա բարդ նախշերի պատճառով։ Տեսակը տարածված է Հարավային և Հարավարևելյան Ասիայում։ Շատ լավ մագլցում են ծառերի վրա և նախընտրում ավելի խոնավ վայրեր։

Կարմրականջ կրիան բնակվում է հիմնականում քաղցրահամ ջրերում, իր անվանումը ստացել է աչքերի շուրջ ձգվող կարմիր բծերի պատճառով։Կասպիական կրիաները տարածված են ՀՀ տարածքում։ Ի տարբերություն մյուս կրիաների՝ ավելի տափակ են, պոչն էլ՝ համեմատաբար երկար։

Իսկ այ ճահճային կրիան սովորական աչիկավոր կրիա է։ Տարածված է նաև ՀՀ-ում՝ Տավուշի մարզում։ Այս կրիաների պատյանը համեմատաբար ուռուցիկ է ու հարթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում