Փրկել Սարոյանի տունը

Փրկել Սարոյանի տունը

10 ամիս առաջ, երբ Ֆրեզնոյից տագնապալի լուրը հասավ Երևան, թե հերթական անգամ վտանգված է Վիլյամ Սարոյանի տունը, ակնհայտ էր, որ այս անգամ այն կորցնելու հեռանկարն առավել քան իրական է, քանի որ գրողի վերջին օթևանը պարզապես աճուրդով վաճառքի էր հանվել: Երևանում համազգային դրամահավաքի և բարերարներին ուղղված կոչեր հնչեցին՝ փրկել Սարոյանի տունը: Գրեթե մեկ տարի անց, այս շաբաթ մոսկվայաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի ստեղծած «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը հայտարարեց, որ գնել է Սարոյանի տունը և արդեն բանակցություններ է սկսել Ֆրեզնոյի քաղաքային իշխանությունների հետ՝ այն Սարոյանի թանգարանի վերածելու շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում