ՆՆարեկ Սահակյան

Չկալով համայնքն այս տարի կգազաֆիկացվի

Չկալով համայնքն այս տարի կգազաֆիկացվի

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Չկալով համայնքն այս տարի վերջապես կգազաֆիկացվի՝ հայտնում են Լոռու մարզպետարանից: 

 

«Այս ավետիսին համայնքի բնակիչները երկար են սպասել՝ հուսալով, որ հեռու չէ այն օրը, երբ տները կկարողանան ջեռուցել գազի միջոցով:

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 21 մլն 827.5 հազար դրամ, որից 3 մլն դրամը համայնքային ներդրումն է, 4 մլն 639.6 հազար դրամը կներդրվի բարերարի կողմից, իսկ մնացած մասը կֆինանսավորվի պետբյուջեից:

 

Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվի համայնքի շուրջ 190 բնակիչ, կբարելավվեն նրանց կենցաղային պայմանները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում