Սահմանամերձ Բաղանիս գյուղում շուտով խմելու ջուր կլինի

Սահմանամերձ Բաղանիս գյուղում շուտով խմելու ջուր կլինի

Անահիտ Պետրոսյանը չի հաշվել, թե օրը քանի անգամ է ջուր կրում: Այնքան, որքան պետք է խմելու, ճաշ եփելու և ափսեները լվանալու համար: Իսկ լվացքի և լողանալու մասին հոգում է բնությունը։

Հուսով է, որ մի օր ջրի ծորակից  խմելու մաքուր ջուր կհոսի և, որ այդ օրը այնքան էլ հեռու չէ: Տարիներ շարունակ սահմանային Բաղանիս գյուղին ուղեկցող խմելու ջրի խնդրին շուտով հրաժեշտ կտան: ԻՖԱԴ-ի` 263 մլն դրամ արժեցող ծրագիրը Բաղանիսին խոստանում է որակյալ և բոլորին հասանելի խմելու ջուր։ Գյուղի` 1967 թ. գործող ջրագիծը երբևէ չի նորոգվել: Այժմ կառուցվում է 16 կմ երկարությամբ նոր ջրատար։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում