ԱԱննա Ավետիսյան

Գեղանիստում պտտահողմը 40 տան տանիք է պոկել. պատգամավորը խնդրեց Կառավարությանը՝ աջակցել գյուղացիներին

Գեղանիստում պտտահողմը 40 տան տանիք է պոկել. պատգամավորը խնդրեց Կառավարությանը՝ աջակցել գյուղացիներին

Հունիսի 20-ին Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում պտտահողմ է եղել, ինչի հետևանքով պոկվել է 40 տան տանիք, քանդվել են պատեր: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:  

«Թվում է՝ Կառավարությունն անելիք չունի, քանի որ տներն ապահովագրված չեն, սակայն հաշվի առնելով, որ այս իրավիճակում գյուղացիները չունեն աշխատանք, արտագնա աշխատանքի չեն մեկնում, չեն կարողանում շինանյութ ձեռք բերել տները վերանորոգելու համար»,- ասաց պատգամավորն ու խնդրեց Կառավարությանը՝ շինանյութով ապահովել գյուղացիներին, որպեսզի նրանք անօթևան չմնան և գլխներին տանիք ունենան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում