Լոռու երիտասարդ գյուղաբնակների համար կառուցվում է սմարթ կենտրոն

Լոռու երիտասարդ գյուղաբնակների համար կառուցվում է սմարթ կենտրոն

Դեբեդ և Դսեղ գյուղերի հարևանությամբ ընթացքի մեջ են մեր երկրի համար եզակի սմարթ կենտրոնի շինարարական աշխատանքները: Պատվիրատուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է, իսկ ֆինասական միջոցները գոյանում են սփյուռքահայ բարերարների դրամական հատկացումներից:

Պուրակներ, ջրավազան, պարապմունքի սենյակներ, հյուրանոցային մասնաբաժին: Ժամանակակից տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով հագեցված ուսումնական սենյակներում տարածաշրջանի գյուղերի երիտասարդներն ու պատանիները կստանան գիտելիքներ և ձեռք կբերեն հմտություններ տեղեկատվական և հաղորդակցության  տեխնոլոգիաների, արվեստի և երաժշտության, լեզուների ուսուցման և հաղորդակցման բարելավման, ձեռներեցության և քաղաքացիական կրթության ոլորտներում: Կենտրոնի սաները կլինեն դեռևս բուհ չընդունված և ընդհանրապես որևէ կրթություն չստացած մինչև քառասուն տարեկան գյուղաբնակներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում