ՀՀովհաննես Վարդանյան

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմինը  շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում

Սույն թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փոխարենը Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ:

Այսօր ևս ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում:

Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:

Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում