ՎՎարդուհի Բալյան

Դնում ենք գիտնականի վարկը բարձրացնելու և Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու հիմքերը. Ավինյան

Դնում ենք գիտնականի վարկը բարձրացնելու և Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու հիմքերը. Ավինյան

Խորապես համոզված եմ, որ առաջադեմ, զարգացած ու բարեկեցիկ Հայաստան ունենալու առանցքային նախապայմաններից է մեր գիտական ներուժի զարգացումը, ինչն ամեն օր ապացուցվում է նաև համավարակի օրերին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

 

«Պատահական չէ, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին գործընկերների հետ քննարկումների արդյունքում հայտարարել էինք, որ ավելացնելու ենք գիտության ֆինանսավորումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին: 

 

Ուրախ եմ տեղեկացնել, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ:
 
Ի տարբերություն կոմիտեի նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները:

 

Սա առաջինն է նման մի շարք նախաձեռնություններից, որոնց միջոցով դնելու ենք մեր գիտական ներուժը իրացնելու, գիտնականի վարկը բարձրացնելու ու Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու հիմքերը»,- գրել է փոխվարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում