ՇՇողիկ Գալստյան

Դիմիտրովը վարակվել է կորոնավիրուսով․ Զադարի մրցաշարի եզրափակիչը չեղարկվել է. TACC

Դիմիտրովը վարակվել է կորոնավիրուսով․ Զադարի մրցաշարի եզրափակիչը չեղարկվել է. TACC

Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին 29-ամյա մարզիկը գրել է սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է TACC գործակալությունը: 

«Ընկերներիս և երկրպագուներիս ուզում եմ հայտնել, որ կորոնավիրուսի ստուգման իմ թեստի պատասխանը դրական է: Պետք է համոզված լինեմ, որ ինձ հետ շփում ունեցող մարդիկ ևս հանձնել են թեստ: Ցավում եմ իմ կողմից պատճառված վնասի համար, այժմ տանն եմ, ապաքինվում եմ»,- հայտնել է Դիմիտրովը: 

Նշվում է, որ Զադարի ցուցադրական մրցաշարի եզրափակիչը, որում միմյանց դեմ մրցելու էին Նովակ Ջոկովիչն ու Անդրեյ Ռուբլյովը, չեղարկվել է։

Թենիսիստների շրջանում սա վարակման առաջին դեպքն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թենիսի մրցաշրջանը վերսկսվում է օգոստոսի 14-ից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում