Ե՛վ 1915-ին, և՛ 1988-ին գերտերությունները հայության ոչնչացման լուռ վկաներն էին

Ե՛վ 1915-ին, և՛ 1988-ին գերտերությունները հայության ոչնչացման լուռ վկաներն էին

Զուգահեռներ տանելով 20-րդ դարասկզբին և դարավերջին հայերի ոչնչացումը հետապնդող գործողությունների միջև՝ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը համոզված է,որ հայերի նկատմամբ ֆաշիստական վերաբերմունքի հանդեպ քաղաքակիրթ աշխարհի անտարբեր պահվածքը եղել և շարունակում է մնալ ցավալի իրողություն: Ինչպես 1915-ին, այնպես էլ 1988-ին բոլոր գերտերությունները հայության ոչնչացման լուռ վկաներն էին: Սա փաստ է, որը շրջանցել հնարավոր չէ:

Ստեղծված իրավիճակում իրենց մեղքի բաժինն ունեն ոչ միայն աշխարհի առաջադեմ երկրներն՝ իրենց անտարբերությամբ, այլ նաև ժամանակի հայ ղեկավարությունն ու կուսակցություններն իրենց անկազմակերպվածությամբ ու անհամախմբվածությամբ,- համոզված է Մարիամ Ավագյանը՝ հավելելով, որ այդ շղթայի մի օղակը թաքնված է մեր իրականության մեջ. ինչ-որ անհասկանալի պատճառներով Սումգայիթում, Բաքվում և Գանձակում տեղի ունեցած գործողությունները հայկական 2 հանրապետություններում որակվում է ոչ թե որպես ցեղասպանություն, այլ՝ որպես ջարդ: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում