ԱԱրման Գալոյան

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։

Քննությունները կմեկնարկեն՝
▫️ հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն,
ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն).
▫️ հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն,
Աշխարհագրություն, Քիմիա.
▫️ հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ
▫️ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա
առարկաներից։

ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:

Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։

Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի, ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:

Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում