ԱԱրման Գալոյան

Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում