ՄՄարի Կոստանյան

Իրանը հայտնել է թևավոր հրթիռների հաջող փորձարկման մասին. Reuters

Իրանը հայտնել է թևավոր հրթիռների հաջող փորձարկման մասին. Reuters

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի ռազմածովային ուժերի իրականացրած՝ տեղական արտադրության հրթիռների արձակումը հաջողությամբ է պսակվել:  Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Իրանական հրթիռի փորձարկումն իրականացվում է հենց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները փորձում է երկարաձգել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը, որը լրանում է հոկտեմբերին:

Վարժանքների ժամանակ ծովափից, ինչպես նաև ռազմանավերից հաջողությամբ արձակվել են կարճ և երկար հեռահարության հրթիռներ՝ ճշգրտությամբ թիրախավորելով նշանակետերին: Այս մասին հայտնում է իրանական կողմը:

Նոր սերնդի թևավոր հրթիռները, որոնց հեռահարությունը հասնում է 280 կմ-ի, փորձարկվել են Օմանի ծոցում անցկացվող իրանի ռազմածովային վարժանքների ժամանակ:

Դեռևս ապրիլին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ մեծացնում են ռազմածովային հրթիռների հեռահարությունը՝ հասցնելով 700 կմ-ի:

Չնայած արևմտյան ռազմական վերլուծաբանների՝ Իրանի ռազմական կարողությունները հաճախ ուռճացնելու Թեհրանի հայտարարություններին, այնուամենայնիվ մտահոգված են խնդրով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում