ՎՎարդուհի Բալյան

Մեկնարկում է «Մարդիկ առանց պլաստիկի» իրազեկման արշավը

Մեկնարկում է «Մարդիկ առանց պլաստիկի» իրազեկման արշավը

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկում է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մարդիկ առանց պլաստիկի» իրազեկվածության բարձրացման արշավը:

«Մարդիկ առանց պլաստիկի» արշավի նպատակն է նպաստել Հայաստանում պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:

Արտակարգ իրավիճակի դրությամբ (COVID-19) պայմանավորված` մարզային դպրոցներում իրականացվելիք միջոցառումները փոխարինվել են սոցիալական մեդիայում առցանց արշավով, իսկ բազմակի օգտագործման տոպրակները և տպագրական նյութերը պարենային փաթեթների և պլանշետների հետ միասին արդեն իսկ բաժանվել են դեռահասներին։

Ծրագիրը ֆինանսավորվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի կողմից:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում