ՀՀովհաննես Վարդանյան

ՊԲ-ն հերքում է հայկական ուժերի կողմից ադրբեջանական գյուղի ուղղությամբ կրակ արձակելու մասին լուրը

ՊԲ-ն հերքում է հայկական ուժերի կողմից ադրբեջանական գյուղի ուղղությամբ կրակ արձակելու մասին լուրը

Հունիսի 17-ին ադրբեջանական Ordu.az կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թարթառի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում՝ հայտնում են Արցախի ՊԲ-ից: 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին՝ զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում