ՌՌոզա Խաչատրյան

Լիբանանի կառավարությունը և հանրությունը խստորեն հակազդելու են ատելության դրսևորումներին

Լիբանանի կառավարությունը և հանրությունը խստորեն հակազդելու են ատելության դրսևորումներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով ՀՀ կառավարությանը, նշեց, որ Լիբանանը լուրջ տնտեսական խնդիրների առջև է կանգնած, ինչն ազդում է նաև հայ համայնքի վրա, և հարցրեց՝ Կառավարությունը որևէ աջակցություն մտադի՞ր է ցուցաբերել, ինչպես նաև ընդգծեց, որ Լիբանանում ներկայումս խրախուսվում են հակահայ տրամադրություններ Թուրքիայի կողմից:

Պատասխանելով հարցին՝ արտգործնախարարը նշեց, որ հարցը շատ զգայուն ու կարևոր է, և Հայաստանը չի կարող անտարբեր մնալ հայ համայնքին հուզող համահայկական խնդիրների հանդեպ:

«Լիբանանում հայ համայնքը երկրի քաղաքական կյանքի մաս է կազմում: Լիբանանահայերը նվիրված են երկրին և հավասարապես կիսում են ձեռքբերումներն ու կորուստները, և ատելության խոսքի ցանկացած դրսևորում առանձնահատուկ մտահոգվելու տեղիք է տալիս: Կրոնական, էթնիկ, ռասայական խտրականություն և ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է առաջին հերթին բարեկամ Լիբանանի ներքին կայունության, պետական կառուցվածքի և հասարակական համակեցության հիմնարար արժեքների համար:

Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը, հանրությունը, ոչ միայն լիբանանահայությունը խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորումների դեմ»,- նշեց Մնացականյանը՝ հավելելով, որ դիվանագիտական բոլոր միջոցներով մշտական կապի մեջ են համայնքային բոլոր կառույցների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում