ՆՆարե Թադևոսյան

Գորիսում շենքի 2-րդ հարկից 5-ամյա երեխա է ընկել. նա ծանր վիճակով տեղափոխվել է Երևան

Գորիսում շենքի 2-րդ հարկից 5-ամյա երեխա է ընկել. նա ծանր վիճակով տեղափոխվել է Երևան

Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, որը երկրորդ հարկից ընկել է ցած։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 

Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրան վիրահատել են, որից հետո նա տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։

Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում