ՄՄերի Եգորյան

Խաչատրյանի մրցույթի փակման գալա համերգ. աշխարհում առաջին անգամ՝ մենակատարի և նվագախմբի հեռավար կատարմամբ

Խաչատրյանի մրցույթի փակման գալա համերգ. աշխարհում առաջին անգամ՝ մենակատարի և նվագախմբի հեռավար կատարմամբ

Այսօր երեկոյան՝ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի փակման արարողության ընթացքում‚ հայտնի կդառնան մրցույթի դափնեկիրների անունները։ Փակման գալա համերգը ժամը 22.00 կհեռարձակվի Առաջին ալիքով, տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամից։

Մրցույթի հաղթողն արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ առաջին անգամ հանդես կգա հեռավար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Արհեստական բանականությունը կկարողանա տրանսֆորմացնել նվագախմբի նվագակցությունը մենակատարի ցանկություններին: Առաջին անգամ է‚ երբ նվագախումբ-մենակատար կապը իրականանալու է հատուկ ստեղծված հավելվածի միջոցով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում