ՌՌոզա Խաչատրյան

Արաբկիրում նախատեսում ենք կառուցել ժամանակակից ճեմուղի. Կարապետյան

Արաբկիրում նախատեսում ենք կառուցել ժամանակակից ճեմուղի. Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Արաբկիրում Կոմիտասից մինչև Հովսեփ Էմին փողոց նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի՝ 1,2 կմ երկարությամբ և մինչև 8 մ լայնությամբ, և նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ՝ 2 մ լայնությամբ, որը հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և առատ կանաչ տարածքներ:

«Էսքիզները պատրաստ են, կայացել է նախագծման աշխատանքների մրցույթը, տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը»,- ասված է Կարապետյանի գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում