ՌՌոզա Խաչատրյան

Նա քաղաքական գործիչ է. Սիմոնյանը՝ Արսեն Թորոսյանի հրապարակման մասին

Նա քաղաքական գործիչ է. Սիմոնյանը՝ Արսեն Թորոսյանի հրապարակման մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ֆեյսբուքյան էջում 2017-ին տեղի ունեցած խորհրդրաանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքը փաստող փաստաթուղթը տարածելուն:

«Առողջապահության նախարարը Հայաստանի իշխող կուսակցության վարչության անդամ է: Բացի ՀՀ առողջապահության նախարարը լինելուց՝ նա նաև քաղաքական գործիչ է, ինչպես ԿԳՄՍ նախարարը, ինչպես ես: Նորմալ է, որ քաղաքական կուսակցության ղեկավար կազմի անդամները արձագանքում են՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ ինքն էլ, Թորոսյանն էլ այդ փաստաթուղթը հրապարակել են համացանցում տեսնելուց հետո միայն, այլ ոչ սկզբնաղբյուր հանդիսանալով:

«Եթե խնդիր կա, ես գտնում եմ, որ իրավապահները կարող են զբաղվել: Մեր էս երկու տարվա իշխանավարումն ապացուցել է, որ որևիցե մեկը, եթե օրենքի խախտում է եղել, չի կարող խուսափել»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում