ՌՌոզա Խաչատրյան

Ինչ է հայտարարագրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Ինչ է հայտարարագրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր և իր ընտանիքի՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Մարուքյանը որպես միանձնյա սեփականություն հայտարարագրել է մեկ բնակարան Վանաձոր քաղաքում։ Խմբակցության ղեկավարը հայտարարգրել է 2018-ին գնած TOYOTA մակնիշի ավտոմեքենան։

Մարուքյանը 5,955,520 դրամ պատգամավորը վարկ է վերցրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից, և նույն չափի գումար՝ 5,955,520 դրամ որպես փոխառություն տվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին:

Մարուքյանի բանկային հաշիվներում տարվա սկզբին եղել է  4,881,331 դրամ, որը տարվա վվերջում կազմել է 15,425,969 դրամ, 4,000 եվրո, որը տարվա վերջին կազմել է 1,073 և 3,000 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին կազմել  է 1,366 դոլար։

2019-ին Մարուքյանի եկամուտները պատգամավորի աշխատավարձից կազմել են 9,075,800 դրամ նաև «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից  վերցրած 5,955,520 փոխառությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կինը՝ Տաթևիկ Մատինյանը, հայտարարգրել է բանկային հաշվին առկա 2,528 եվրոն և 2,100,000 դրամը։ Մատինյանը նախորդ տարվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է 500 հազար դրամ, իսկ որպես աշխատավարձ «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակից ստացել է 2,224,834 դրամ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում