ՄՄարիա Գաբրիելյան

Դմիտրի Սիտկովեցկին վարպետաց դաս կանցկացնի հայ երաժիշտների համար

Դմիտրի Սիտկովեցկին վարպետաց դաս կանցկացնի հայ երաժիշտների համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակում չորրորդ դասը կվարի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։

Դասը տեղի կունենա հունիսի 16-ին։ Դմիտրի Սիտկովեցկին մեծ ճանաչում է վայելում աշխարհում որպես ջութակահար, դիրիժոր, գործիքավորող և փառատոնի տնօրեն: Նա հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Թագավորական նվագախմբի հետ և այլն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս նախաձեռնությանը։

Վարպետաց դասին միանալու համար անցե՛ք հետևյալ հղումով՝

https://zoom.us/j/93673099942?pwd=a0UrdHM5S2ovODJvSFBvT3lIbnc5Zz09

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում