ՎՎարդուհի Բալյան

Թումանյանից Օձուն տանող ավտոճանապարհը մի քանի ժամ փակ է լինելու

Թումանյանից Օձուն տանող ավտոճանապարհը մի քանի ժամ փակ է լինելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 13-ին՝ ժամը 08։55-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ժամը 09։00-ից մինչև 19։00-ը ճանապարհաշինական աշխատանքների իրականացման նպատակով Թումանյան քաղաքից դեպի Օձուն տանող ավտոճանապարհը փակ է լինելու։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում