ԱԱրման Գալոյան

ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին

ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությամբ՝ իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակում են արձանագրվել Պարետի որոշումների կատարման խախտումներ:

Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում: 

Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում անցկացվող ստուգայցերին այսօր՝ 12.06.2020 թ., հետևել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա տնտեսվարողներին զգուշացրել է, որ տեսչական մարմնի մասնագետների այցելությունները լինելու են ամենօրյա, և ցանկացած թերացում արձանագրվելու է և ներկայացվելու պարետատուն: «Չկան մեծ կամ փոքր թերացումներ կամ խախտումներ, դրանք բոլորը վտանգավոր են՝ նկատի ունենալով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը: Կրկնակի հայտնաբերված խախտումներն ավելի խստորեն են պատժվելու»,- ասել է պատասխանատու պաշտոնյան:

Այսօր նաև Երևանում շրջայց է կատարվել Նոր-Նորք վարչական շրջանների տնտեսվարողների մոտ:

Հանրապետությունում հայտնաբերված հիմնական խախտումները եղել են հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը, դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով. մեկում անտեսել են ՀՀ պարետի 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է:

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՍԱՏՄ-ն անակնկալ-ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում