480 բնակիչ արդեն իր սեփական անկյունն ունի

480 բնակիչ արդեն իր սեփական անկյունն ունի

Փոքրիկ Տարոնն իրենց առանձնատանն արդեն իր ննջարանն ունի: Պատուհանն ուղիղ այգու վրա է բացվում: Տան շինարարության ընթացքում հայրիկին էր օգնում, հիմա էլ խոստանում է այգու աշխատանքներում օգնել: Երկար դեգերումներից հետո Անտոնյանների ընտանիքը վերջապես կարողացավ Մայակովսկի գյուղում ավարտին հասցնել տարիներ առաջ նախաձեռնած կիսակառույցի շինարարությունը:

13 տարի Արթուրը բնակվեց հայրական տանը: Տարիների ընթացքում անձերի թիվն ավելանում էր, հայրական օջախի բնակտարածքը կրճատվում: Եղբոր ամուսնությունից հետո 11 հոգուն քառակուսի մետրերն այլևս չէին բավարարում: Նախաձեռնած նոր տան շինարարությունն էլ առաջ չէր գնում: Արթուրի խնդրին աջակից եղան ՎիվաՍել ՄՏՍ-ն ու Հայաստանի <Ֆուլեր տնաշինական կենտրոնը>:  

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում