ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել ԿԲ նախագահի հանդիպումը Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։
Բանկերի միությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակում ՀԲՄ նախագահը բանկային համակարգի անունից շնորհակալագիր է հանձնել Արթուր Ջավադյանին՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման, զարգացման և միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։










