ՌՌոզա Խաչատրյան

Լա լիգան այսօր կվերադառնա

Լա լիգան այսօր կվերադառնա

Երեք ամսվա դադարից հետո այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, կվերսկսվի Իսպանիայի Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը։

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրը կմեկնարկի անդալուսական դերբիով՝ «Սևիլիա»-«Բետիս» հանդիպումով։ Լա լիգայի 28-րդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 11-14-ը։

«Բարսելոնան» իր առաջին հանդիպումը առաջնության վերսկսումից հետո կանցկացնի հունիսի 13-ին՝ հյուրընկալվելով «Մալյորկային»։ 

«Ռեալը» առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին՝ տանը ընդունելով «Էյբարին»։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով ժամը 21։30-ին է։

Նշենք, որ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան», որն իր ակտիվում ունի 58 միավոր։ Կատալոնացիներից ընդամենը 2 միավորով հետ է մնում «Ռեալը»։ Հիշեցնենք, որ 1-4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում, իսկ 5-6-րդ տեղերում հանգրվանածները՝ Եվրոպա լիգայում:

Առաջնության մնացած հանդիպումներն անցկացվելու են խիտ գրաֆիկով, և երկար ժամանակ մարզումներ և խաղեր չանցկացնելուց հետո ֆուտբոլիստների համար դժվար կլինի շաբաթական 2-3 հանդիպում անցկացնելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում