ՌՌոզա Խաչատրյան

Ի՞նչ է հայտարարագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ է հայտարարագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր և իր ընտանիքի՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Նիկոլ Փաշինյանի բանկային հաշիվների դրամական միջոցները 2019-ի վերջին կազմել են 3,3 միլիոն դրամ և 316  ԱՄՆ դոլար: Փաշինյանը հայտարարագրել է նաև 1800 դոլարի և 790000 դրամի կանխիկ միջոցներ, որոնք տարվա ընթացքում չեն փոխվել։

Վարչապետի աշխատավարձից գոյացած եկամուտը կազմել է 11,6 միլիոն դրամ, իսկ 2018-ին «Անտարեսի» հրատարակած «Երկրի հակառակ կողմը» գրքից կազմել է 2,4 միլիոն դրամ։

Նախորդ տարվա ընթացքում իրեն պատկանող 2011 թվականի արտադրության Hyundai մակնիշի մեքենան վարչապետը վաճառել է 4,5 միլիոն դրամով։ 

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարագրել է 2009-2010 թվականներին ձեռք բերած երեք մեքենա՝ Nissan (2008), Renault (2006) և VAZ (2004) մակնիշի:

Աննա Հակոբյանը նաև հայտարարագրել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող երկու բնակարանները։ 

Ըստ հայտարարագրի՝ Աննա Հակոբյանի բանկային մնացորդը կազմել է մոտ 905000 դրամ։

Հակոբյանը աշխատանքի վարձատրություն է ստացել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ 3,207 միլիոն դրամի չափով, «Մեր տպարանը» ՍՊԸ-ից՝ 1,8 միլիոն դրամի չափով։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից Հակոբյանը որպես վարձակալական վճար ստացել է 1,6 միլիոն դրամ, իսկ նույն ՍՊԸ-ից փոխառություն է ստացել 7,968,000 դրամ։ 

Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտարարագրել է 2,082,476 դրամ «Դիջիթեյն» ՍՊԸ-ից՝ որպես աշխատանքի վարձատրություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում