ՌՌոզա Խաչատրյան

Որևէ հիմք չկա, որ անձը կարող է ժամկետի խախտումը հիմնավորել իր՝ մեղքից չկախված հանգամանքներով. Բադասյան

Որևէ հիմք չկա, որ անձը կարող է ժամկետի խախտումը հիմնավորել իր՝ մեղքից չկախված հանգամանքներով. Բադասյան

Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և կից օրենքների փաթեթին հավանություն տալու մասին» հարցը:

Նախարարը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայից, որը արձանագրվել է նաև ՍԴ-ի համապատասխան որոշմամբ: Ըստ նրա, նոտարով անշարժ գույքի գործարք կատարելուց հետո քաղաքացիները կադաստր գնալու անհրաժեշտություն չեն ունենա:

«Այդ որոշմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի համապատասխան կարգավորումով հնարավորություն չի նախատեսվում 30-օրյա ժամկետը նոտարական վավերացված գործարքից հետո հարգելի համարել պետական գրանցում իրականացնելու դեպքում: Այսինքն՝ որևէ հիմք չկա, որ անձը կարող է ժամկետի խախտումը հիմնավորել իր՝ մեղքից չկախված հանգամանքներով: Օրինակ՝ արտակարգ իրավիճակից, ռազմական դրությունից բխող: Մենք առաջարկում ենք սահմանել համապատասխան հիմքերը, որով անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել, և դա կադաստրի կողմից հարգելի համարվի և նման դեպքերում պետական գրանցումը իրականացվի»,- նշեց Բադասյանը:

Նախարարը հավելեց, որ նախագծով նոտարի գործողություններում նույնպես փոփոխություններ են նախատեսվում: Ըստ Բադասյանի՝ նախատեսվում է հավելյալ գործողությունների համար չգանձել պետական տուրք, իսկ սպասարկման համար կգանձվի 3000 դրամ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում