ՌՌոզա Խաչատրյան

Թեհմինա Վարդանյանը դադարեցրել է «Հանրապետություն» կուսակցությանը անդամակցությունը

Թեհմինա Վարդանյանը դադարեցրել է «Հանրապետություն» կուսակցությանը անդամակցությունը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնել է, որ դադարեցնում է անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը:

«Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:

Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ:

Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ:

Ցանկացած հարաբերության մեջ գլխավորը ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:

Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:

Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:

Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:

Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք»,- գրել է Վարդանյանը Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում