ՎՎարդուհի Բալյան

«Պատասխանատվությունն առավել քան մեծ է». քաղաքապետարանը՝ երևանյան մանկապարտեզների աշխատանքի մասին

«Պատասխանատվությունն առավել քան մեծ է». քաղաքապետարանը՝ երևանյան մանկապարտեզների աշխատանքի մասին

Համայնքային մանկապարտեզները շարունակում են բնականոն գործընթացը՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները: Պարբերաբար ախտահանվում են խմբասենյակները, սանհանգույցները, բակերում տեղադրված զրուցատաղավարներն ու խաղերը, տեղեկացնում են քաղաքապետարանից։

Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Բուժքույրերն ու դաստիարակները նախ ջերմաչափում են երեխաներին, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո միայն ուղեկցում են ներս: 

Խմբասենյակներում և ննջասենյակներում պահպանվում է 1.5 մ հեռավորություն: Մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կրում են դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերը հաճախ ախտահանում են: Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում