ՌՌոզա Խաչատրյան

Տավուշի մարզում առնվազն 99 տոկոսով անտառահատման դեպքերը կրճատվել են. մարզպետ

Տավուշի մարզում առնվազն 99 տոկոսով անտառահատման դեպքերը կրճատվել են. մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեեց, որ կարելի է արդեն արձանագրել, որ մարզում մասսայական անտառահատումներն այլևս վերացած են, և ոչ օինական դեպքերը միանգամից հայտնաբերվում են և պատասխանատվության ենթարկվում:

«Առնվազն 99 տոկոսով Տավուշի մարզում անտառահատման դեպքերը կրճատվել են: Դա պետական կառույցների և հանրային հսկողության արդյունք է, որը վերջին շրջանում շատ է մեծացել»,- նշեց մարզպետը՝ համոզմունք հայտնելով, որ անտառների վերականգնման աշխատանքները առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանան, և  անտառային բալանսի էական փոփոխություն կունենանք:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատանքի մասին խոսելիս մարզպետը նշեց, որ պետք է կադրային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն լինի, և 100 տոկոսով պետք է փոխվի ամբողջ անձնակազմը:

«Նախորդ շրջանում Հայանտառի աշխատակիցները փոխկապակցված են եղել և՛ կրիմինալ կառույցների հետ, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը: Այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն»,- նշեց Տավուշի մարզպետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում