ՌՌոզա Խաչատրյան

Հունիսի դրությամբ՝ ստացել ենք այնքան բողոք, ինչքան ողջ նախորդ տարվա ընթացքում. Թաթոյան

Հունիսի դրությամբ՝ ստացել ենք այնքան բողոք, ինչքան ողջ նախորդ տարվա ընթացքում. Թաթոյան

Կորոնավիրուսի արդյունքում քաղաքացիներից ստացված բողոքներն էլ հաշված՝ արդեն ստացվել են ավելի շատ բողոքներ, դիմումներ, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում. տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք արդեն հունիսի դրությամբ ստացել ենք այնքան բողոք, ինչքան ունեինք ամբողջ նախորդ տարվա ընթացքում, նույնիսկ՝ ավելի: Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում ունեինք 13140, հիմա ունենք 13300 բողոք: Աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնված, ոչ բոլոր աշխատակիցներն են ներկա:

Բողոքները շատանում են, և պետք է նշեմ, որ բողոքների մեծ մասը իրազեկվածության պակասից է գալիս»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ արտակարգ դրության ընթացքում կանոններն ու կարգերը արագ են փոփոխվում, քաղաքացիներից շատերը չեն հասցնում տեղեկանալ դրանց մասին, ինչն էլ բողոքի առիթ է դառնում:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ լինում են օրեր, երբ գրասենյակը ստանում է 5-6 անգամ ավելի զանգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում