ՀՀայկարամ Նահապետյան

Հունիսի 1-7-ը գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ. ԱԻՆ

Հունիսի 1-7-ը գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ. ԱԻՆ

Հունիսի 1-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 124 հրդեհի, մեկ փլուզման, մեկ ջրահեղձման, երեք ուժեղ կարկուտի դեպքեր, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, ինչպես նաև 123 կենցաղային կանչ: Տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է հինգ քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման հինգ դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ինը մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել յոթ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված չորս տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում