ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում հուղարկավորության թռչող օդանավը կործանվել է. կան զոհեր. ABC News

ԱՄՆ-ում հուղարկավորության թռչող օդանավը կործանվել է. կան զոհեր. ABC News

ԱՄՆ Ջորջիա նահանգում վթարի է ենթարկվել փոքր օդանավ, որում գտնվող բոլոր 5 ուղևորները զոհվել են: Զոհերից չորսը Ֆլորիդայից մեկ ընտանիքի անդամներ են եղել, որոնք Ինդիանա են թռել հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է ABC News պարբերականը: Մահացածներից երկուսը երեխաներ են:

Ականատեսներից մեկի հավաստմամբ՝ օդանավը պտույտներ է գործել, այնուհետև՝ այրվել, որից հետո օդանավից որոշ մասեր են պոկվել, և օդային փոխադրամիջոցն ընկել է դաշտում ու պայթել:

Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել՝ պարզելու ավիավթարի հանգամանքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում