ՀՀովհաննես Վարդանյան

Պարետի որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

Պարետի որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 5-ին, նոր որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Որոշման մեջ ասվում է. 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 7 օրով արգելել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Երևանի հ. 40 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

2. 1 օրով արգելել Նոր Նորք վարչական շրջանի «Երևանի հ. 105 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում