ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Վարչապետի որոշմամբ Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշված է վարչապետի որոշման տեքստում»,- գրված է որոշման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում