ԱԱրման Գալոյան

Հրդեհ մթերային խանութում․ տուժածներ չկան

Հրդեհ մթերային խանութում․ տուժածներ չկան

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին՝ ժամը 12:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 59 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ միկրոշրջանի թիվ 59/4 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքում (50 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:46-ին: Այրվել են մթերային խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը և կախովի առաստաղը (մոտ 50 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում