ՌՌոզա Խաչատրյան

Ռոնալդուն՝ աշխարհի առաջին միլիարդատեր ֆուտբոլիստ. Forbes

Ռոնալդուն՝ աշխարհի առաջին միլիարդատեր ֆուտբոլիստ. Forbes

Ըստ Forbes-ի՝ «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է դոլարային միլիարդատեր:

35-ամյա պորտուգալացին առաջին ֆուտբոլիստն է աշխարհում, որ դառնում է միլիարդատեր, իսկ մարզիկների ցանկում Ռոնալդուն 3-րդն է՝ գոլֆիստ Թայգեր Վուդսից և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերից հետո:

Իր աշխատած գումարներից 650 միլիոնը Ռոնալդուն ստացել է ֆիքսված աշխատավարձերի տեսքով, մնացած միջոցները նա վաստակել է գովազդային պայմանագրերի շնորհիվ: Միայն վերջին տարվա ընթացքում Ռոնալդուի եկամուտը կազմել է 105 միլիոն դոլար, որի շնորհիվ նա ամենաշատ եկամուտներ ունեցած հայտնի մարդկանց ցանկում 2020 թվականին 4-րդ հորիզոնականում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում