ՌՌոզա Խաչատրյան

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանան թե ոչ՝ հայտնի կդառնա գարնանը

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանան թե ոչ՝ հայտնի կդառնա գարնանը

The Independent-ը փոխանցել է Տոշիկաի Էնդոյի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներից մեկի խոսքերն այն մասին, որ խաղերը հաջորդ տարվա ամռանը անցկացնելու կամ չանցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021 թվականի գարնանը։

«Հաջորդ տարվա մարտին մենք կսկսենք քննարկումները՝ արդյոք մարզիկները կարո՞ղ են ժամանել այստեղ։ Մենք պետք է որոշում կայացնենք՝ հիմնվելով այդ ժամանակ տիրող իրավիճակի վրա։

Եթե մինչև հաջորդ տարվա գարուն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակը չավարտվի, ու իրավիճակը թույլ չտա, բարդ կլինի անցկացնել խաղերը»,- ասել է Տոշիկան։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը համաճարակի պատճառով հետաձգվել են մեկ տարով ու պետք է մեկնարկեն 2021 հուլիսի 23-ից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում