ՌՌոզա Խաչատրյան

Պարզել ենք տնտեսվարող սուբյեկտին, արարքին տրվել է իրավական գնահատական. ոստիկանապետը՝ հարսանիքի տեսանյութի մասին

Պարզել ենք տնտեսվարող սուբյեկտին, արարքին տրվել է իրավական գնահատական. ոստիկանապետը՝ հարսանիքի տեսանյութի մասին

Ոստիկանապետ Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ առավոտյան հրապարակված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են արտակարգ դրության ժամանակ քաղաքացիները հարսանյաց արարողություն կազմակերպել, և ոստիկանական համազգեստներով երիտասարդներն էլ դրա ընթացքում ֆլեշմոբ են իրականացնում:

Արման Սարգսյանը նշեց, որ ցավալի է, որ նման երևույթներ տեղի են ունենում այսքան հորդորներից ու վարչարարությունից հետո:

«Այսօր առավոտյան մենք պարզել ենք այդ տնտեսվարող սյուբեկտին, համապատասխան տեսչության հետ մեր կողմից կազմվել է արձանագրություն, այսինքն՝ արարքին տրվել է իրավական գնահատական»,- նշեց ոստիկանապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում