ՌՌոզա Խաչատրյան

2019-ը վարձատրության առումով բավականին արդյունավետ է եղել. ոստիկանապետ

2019-ը վարձատրության առումով բավականին արդյունավետ է եղել. ոստիկանապետ

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ոստիկանապետ Արման Սարգսյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքը և 2019-ը վարձատրության առումով արդյունավետ որակեց։

«Ոստիկանության ծառայողների կյանքում համեմատության մեջ 2019 թվականը եղել է վարձատրության առումով բավականին արդյունավետ, քանի որ պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով արդեն կարողացել ենք վարձատրություն տրամադրել։

Դրույքաչափի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, բայց ոստիկանության ծառայողները փաստացի զգացել են ավելի գումար ստանալու հնարավորությունը։ Սա կարող են դիտարկել իբրև իրենց կյանքում դրական փոփոխություն»,- նշեց ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում