Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները «Միջին Արևելքի արվեստի թանգարան» ցուցադրության առանցքում են

Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները «Միջին Արևելքի արվեստի թանգարան» ցուցադրության առանցքում են

Իրանական, հայկական, եվրոպական և ամերիկյան հոգևոր ու նյութական արժեքներից է բաղկացած «Միջին Արևելքի արվեստի թանգարան» նոր ցուցադրությունը, որտեղ առանձնանում են ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները: Արվեստագետը դրանք Հայաստանին է նվիրաբերել դեռևս 1993 թվականին:

Մարկոս Գրիգորյանի արվեստը յուրօրինակ մի դպրոց է տարբեր քաղաքակրթություններ ներկայացնող արվեստագետների համար:  

Ցուցադրության են ներկայացված մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընդգրկող արվեստի շուրջ 2500 ցուցանմուշներ, գերակշռում են Իրանի տարբեր նահանգների մշակութային արժեքները: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում