ՆՆարեկ Սահակյան

Հունիսի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը 18։00-ին

Հունիսի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը 18։00-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հունիսի 6-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
 

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 4-ին (ժամը՝ 19։00-ից 22։00-ն), հունիսի 5-ին (ժամը՝ 10։00-ից 22։00-ն) և հունիսի 6-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։

Ավիատոմսի արժեքը՝ 13 000 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- գրված է հայտարարությունում։


Դեսպանությունը հրապարակել է նաև հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1685 համարը)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում