ՌՌոզա Խաչատրյան

NBA-ի կառավարման խորհուրդը կհաստատի մրցաշրջանը Disney World-ում վերսկսելու նախագիծը

NBA-ի կառավարման խորհուրդը կհաստատի մրցաշրջանը Disney World-ում վերսկսելու նախագիծը

NBA-ի կառավարման խորհուրդը այսօր կհաստատի մրցաշրջանը վերսկսելու նախագիծը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ հայտնում է ESPN-ի ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին:

NBA-ն նախատեսում է վերսկսել այս մրցաշրջանը Օռլանդոյի Disney World-ում՝ 22 թիմով. 13-ը Արևմտյան կոնֆերենցիայից, 9-ը՝ Արևելքից: Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում՝ փլեյ-օֆֆի մասնակիցներին որոշելու համար:

Եթե ​​աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմը 4-ից պակաս հաղթանակներով հետ մնա 8-րդ տեղը զբաղեցնող թիմից, ապա 4 թիմերի միջև մրցաշար կանցկացվի փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը որոշելու համար:

Մրցաշրջանի վերսկսումը նախատեսվում է հուլիսի 31-ին և կավարտվի մինչև հոկտեմբերի 12-ը: Ակնկալվում է, որ NBA-ի կառավարման խորհուրդը կհաստատի այս նախագիծը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում