ՌՌոզա Խաչատրյան

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտի տարբերակներ են քննարկվում

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտի տարբերակներ են քննարկվում

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կազմակերպությունը քննարկում է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտի տարբերակներ, սակայն մինչ այժմ ոչ մի որոշում չի կայացվել:

«Ստեղծվել է աշխատանքային խումբ լիգաների և ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ուսումնասիրելու համար հնարավոր որոշումները օրացույցի և ձևաչափի տարբերակների վերաբերյալ, որոնց դեպքում հնարավոր է մրցաշրջանի ավարտը: Ներկայումս քննարկվում են  տարբերակներ. այս փուլում որոշում դեռ չի կայացվել»,- ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը մեջբերում է ТАСС-ը:

Մրցաշարի մնացած հատվածն անցկացնելու վայրի և ձևաչափի վերաբերյալ որոշում պետք է կայացվի հունիսի 17-ին՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում