ՌՌոզա Խաչատրյան

Ա-սերիան կարող է այլ ձևաչափ ունենալ

Ա-սերիան կարող է այլ ձևաչափ ունենալ

La Repubblica-ն հայտնում է, որ Իտալիայի առաջնության 2020/21 մրցաշրջանը կարող է անցկացվել այլ ձևաչափով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե նոր մրցաշրջանը չսկսվի սեպտեմբերի 12-ին, ապա կարող է դիտարկվել տարբերակ՝ լիգան երկու դիվիզիոնի բաժանելու։ Իսկ խաղարկության ավարտին պետք է անցկացվի փլեյ-օֆֆ փուլ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինչպես գրեթե բոլոր երկրների, այնպես էլ Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր։ Մարտից հետաձգված Ա-սերիան կվերսկսվի հունիսի 20-ին «Տորինո»-«Պարմա» խաղով։ Այդ օրը տեղի կունենա նաև «Վերոնա»-«Կալյարի» հանդիպումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում