ՆՆարեկ Սահակյան

Աբրահամ Խաշմանյանը՝ «Լոռիի» ղեկավար կազմում

Աբրահամ Խաշմանյանը՝ «Լոռիի» ղեկավար կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ղեկավար պաշտոն է ստանձնել «Լոռի» ակումբում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Անվանի մասնագետ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռի» ՖԱ ղեկավար կազմը՝ ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը»,- ասվում է հաղորդագրությունում։

Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաև Հայաստանի Մ19, Մ21 և ազգային հավաքականները։

«Ալաշկերտի» ղեկին Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ «Գանձասարի» հետ դարձել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16-ից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում