ՌՌոզա Խաչատրյան

Միջոցառման կազմակերպիչները ծնողներն են, նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության. Փաշինյան

Միջոցառման կազմակերպիչները ծնողներն են, նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հունիսի 1-ին Շենգավիթ վարչական շրջանում երեխաների տոնի առթիվ միջոցառումը կազմակերպել են ծնողները, որոնք էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության: 

«Դժվար է հավատալ, բայց, պարզվում է, այս միջոցառումը կազմակերպել են թաղամասի ծնողները՝ երեխաների համար:

Կազմակերպիչ ծնողները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ թե քանի տատիկ և պապիկ կմահանա միջացոռման արդյունքում, կտեսնենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր նմանօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը»,- գրել էր նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում