ԼԼիլիթ Գասպարյան

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով Հայաստան է ժամանել 214 ՀՀ քաղաքացի

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով Հայաստան է ժամանել 214 ՀՀ քաղաքացի

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են․

Մայիսի 30-ին LAX միջազգային օդակայանից, Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։

Չվերթերն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։

Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան է վերադարձել ևս 23 ՀՀ քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթերն իրականացվում են մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ 

Այդպիսով, Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում